Դրյու Բերիմորը նշում է 46-ամյակը. 5 ֆիլմ նրա մասնակցությամբ՝ երեկոյան դիտման համար

Ամերիկացի հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորն այսօր՝ փետրվարի 22-ին, նշում է ծննդյան 46-ամյակը:
Նա այն դերասանուհիներից է, որը հայտնիություն է ձեռք բերել դեռևս մանուկ հասակում՝ նկարահանվելով տարբեր նախագծերում: Բերիմորի մրցանակների շարքում կան «Ոսկե Գլոբուսի» և BAFTA-ի արձանիկներ:
Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են՝ «Չարլիի հրեշտակները», «Առաջին 50 համբույրները», «Չհամբուրվածը», «Արդեն քեզ կարոտում եմ», «Դյուպլեքս», «Փոքրիկը՝ Բեվերլի Հիլզից» և այլն:

Բերիմորի ֆիլմացանկը հարուստ է. այսօր առանձնացրել ենք դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ՝ երեկոյան դիտման համար:

«Կրկնորդը»

«Չհամբուրվածը»

«Խառնվածները»

«Չառլիի հրեշտակները»

«Առաջին 50 ժամադրությունները»