Netflix-ը հայտնել է՝ երբ տեղի կունենա «Մեռյալների բանակ» ֆիլմի պրեմիերան

Զակ Սնայդերի «Մեռյալների բանակ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսի 21-ին։
Netflix-ը պաշտոնապես հայտնել է, որ ֆիլմի առաջին թիզերը կհրապարակվի արդեն այս շաբաթ:
Ֆիլմի սցենարի հիմքում զոմբիների պատմություն է. Լոս Անջելեսում զոմբիների ներխուժման պատճառով մարդ չի մնացել, և գլխավոր հերոսը որոշում է խոշոր կողոպուտ իրականացնել:
«Մեռյալների բանակ» ֆիլմի գլխավոր դերը բաժին է հասել Դեյվ Բատիստան, որը հայտնի է «Ածելու վրայով վազողը» և «Գալակտիկայի պահապանները» ֆիլմերով։