«Daft Punk»-ը հեռանում է բեմից. մանրամասներ

Թոմա Բանգալտերի և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոյի մասնակցությամբ ֆրանսիական երաժշտական դուետը՝«Daft Punk» խումբը, հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը:
«Daft Punk» խմբի ներկայացուցիչ Կատրին Ֆրազեն հաստատել է վերջինիս փլուզման մասին լուրը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ու բացատրել, թե որն է դրա պատճառը:
«Daft Punk»-ը ձևավորվել է Փարիզում 1993 թվականին: Մասնակիցները ելույթներին միշտ կոստյումներով են ներկայացել, որոնք ռոբոտի տեսք ունեին։
«One More Time» և «Harder, Better, Faster, Stronger» հիթերը ֆրանսիացի երաժիշտներին համաշխարհային հայտնիություն են բերել։