«Ես մեծ ցանկություն ունեի հիշեցնել նրան, որ նա գեղեցիկ է». Գոհար Ավետիսյանը դիմահարդարել է իր տատիկին (տեսանյութ)

Դիմահարդար, երգչուհի Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է տեսանյութով՝ ներկայացնելով, թե ինչպես է դիմահարդարել սիրելի տատիկին:
«Ինձ մոտ էր միայն իմ հարդարանքների փոքրիկ պայուսակը, ես պարզապես ունեի նրան դիմահարդելու մեծ ցանկություն և ուզում էի հիշեցնել, որ նա գեղեցիկ է, ի դեպ, այս անգամ նրան շատ դուր եկավ»,- գրել է Ավետիսյանը իր ինստաբլոգում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հայաստանում է: Դիմահարդարն Ինստագարմի իր էջում հրապարակումներ է արել իր ծննդվայրից՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից:
Դիմահարդարն այցելել է նաև այն դպրոց, որտեղ սովորել են իր ծնողները, իսկ իր պապիկը՝ Գասպարը, ում պատվին Գոհարն անվանակոչել է իր որդուն, եղել է այդ դպրոցի տնօրենը: Գոհարը ցույց է տվել դպրոցի անմիխաթար վիճակը և խոստացել անել ամեն ինչ, որպեսզի գյուղի համար նոր դպրոց կառուցի: