Սթիվի Ուանդերը ԱՄՆ-ից տեղափոխվում է Գանա. երգիչը նշել է, թե որն է դրա պատճառը

Սթիվի Ուանդերը Օփրա Ուինֆրիի հետ իր հարցազրույցում հայտնել է, որ «ԱՄՆ-ում տիրող քաղաքական իրարանցման» պատճառով մշտական բնակություն կհաստատի Գանայում:
«Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես է այս ժողովուրդը կրկին ժպտում: Եվ ես ուզում եմ դա տեսնել մինչ իմ Գանա մեկնելը, քանի որ պատրաստվում եմ դա անել»,- ասել է նա:
Երգիչը նաև հավելել է, որ մեկնում է Գանա ոչ թե ժամանակավոր, այլ մշտական բնակություն հաստատելու նպատակով:
«Ես չեմ ուզում, որ իմ երեխաները կամ թոռները մի օր ասեն՝ խնդրում եմ սիրեք ինձ, խնդրում եմ հարգեք ինձ, խնդրում եմ հասկացեք, որ ես կարևոր եմ, խնդրում եմ արժևորեք ինձ: Ի՞նչ է սա»,- հավելել է նա: