«Սեփական պաշտպանին կարելի է լույս աշխարհ բերել».Տատյանա Բրուխունովայի նոր լուսանկարը

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել որդու`Վահանի հետ։
Կադրում երևում է, թե ինչպես է երջանիկ մայրիկը գրկել որդուն։
«Սեփական պաշտպանին կարելի է լույս աշխարհ բերել»,-լուսանկարին կից գրել է Բրուխունովան։ Երգիծաբանի կնոջ հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
 Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։ Վահանը հումորիստի երկրորդ երեխան է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 20-ին Խամովնիչյան դատարանում գրեթե երկու տարի անց վերսկսվել են նախկին ամուսինների՝ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման վերաբերյալ լսումները:
Թե կոնկրետ ինչ են բաժանում արտիստները, Եվգենի Պետրոսյանի փաստաբանը չի բացահայտել, բայց նշել է, որ դրանք ամենևին էլ այն միլիարդները չեն, որոնք բոլորը քննարկում են։
«Փորձաքննությունն այդքան երկար է տևել, քանի որ ի թիվս այլ բաների, ընդհանուր ունեցվածքի ցուցակում կա ավելի քան 2500 գիրք։
Պարադոքսն այն է, որ որոշ հրատարակություններ արժեն 100 ռուբլի, սակայն դրանք բոլորը պետք է նկարագրվեն և գնահատվեն: Եվ երբեմն մեկ գրքի փորձաքննության արժեքը գերազանցում էր դրա իրական գինը»,- մանրամասնել է փաստաբանը։