Ինչպե՞ս է անցկացնում իր հանգիստը Քեթի Փերին. լուսանկար

Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերիին մայրանալուց հետո կարճ ժամանակում հաջողվել է վերականգնել նախկին կազմվազքը: Նրա՝ լողազգեստով լուսանկարները, որոնք արվել են Հավայան կզիներում, հայտնվել են համացանցում ու մեծ տարածում են գտել, հայտնում է Hollywood Life-ը:
Նշվում է՝ Փերիին ու փեսացուին՝ դերասան Օրլանդո Բլումին, նկատել են իրենց ձմեռային արձակուրդը կղզիներում վայելելիս: Լողափին երգչուհին կրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող լողազգեստ, իսկ Բլումը եղել է առանց վերնաշապիկի:Hollywood Life-ի տեղեկություններով՝ Eres ապրանքանիշի լողազգեստը, որը կրել է Փերրին, արժե ավելի քան 485 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսի վերջին Քեթի Փերին և Օռլանդո Բլումը դուստր ունեցան, որին նրանք անվանեցին Դեյզի։ Աստղային ծնողներն առայժմ սոցցանցերում չեն հրապարակում փոքրիկի լուսանկարները, սակայն երբեք բաց չեն թողնում լրագրողների հետ շփման ժամանակ նրա մասին նոր բան պատմելու հնարավորությունը:

«Նա փոխել է իմ կյանքը և դեռ շարունակում է դա անել։ Ես կարծում եմ, որ հնարավոր է հասկանալ այդ ամենը միայն այն ժամանակ, երբ դառնում ես մայր։
Դուք, պարզապես, կենտրոնանաում եք ամբողջությամբ ձեր մայրության վրա։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ դուք, պարզապես, ուզում եք լինել լավ մայր, այլ ոչ թե դադարում եք սիրել ձեզ շրջապատող մնացած մարդկանց։ Շատ բան երկրորդ պլան է մղվում։ Մայր լինելը լավագույն աշխատանքն է աշխարհում»,- պատմել էր Քեթին։