Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայկ Պետրոսյանի սիրտը զբաղված է: Այդ մասին երկրպագուներն իմացան դեռ նոյեմբերին, երբ դերասանի ընտրյալը՝ Անին, իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց իր և Հայկի լուսանկարը, ով Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ռազմաճակատում էր:
«Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ ա…»՝ ահա այս տողերով դեռ նոյեմբերին Անին խոստովանություն կատարեց սոցցանցում:


Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանն իր նախկին սիրելիի՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ նշանադրվել էր 2019-ի տարեսկզբին՝ հունվարի 19-ին: Իսկ հունվարի 8–ին Հայկը Թաիլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։ Ամիսներ անց հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է:

