Baby shower. պարզ է դարձել Լիլիթ Մուրադյանի ու Վահե Խանամիրյանի ապագա երեխայի սեռը

2019 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ հաղորրդավարներ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։
Ընտանիքում սպասվող համալրման մասին Instagram-յան էջում արված գրառմամբ հայտնել էր Լիլիթը։

«Այո, մեր ընտանիքում շուտով համալրում կլինի, շնորհակալ եմ անչափ բոլոր ջերմ խոսքերի եւ մաղթանքների համար, խոստանում եմ, որ անպայման գրառում կանեմ թե ինչ ապրումների միջով եմ անցել այս ընթացքում, հիմա կարեւորը իմ եւ երեխայիս առողջությունն է։ Բոլոր ապագա մայրիկներին խնդրում եմ՝ մտածեք միայն ձեր մասին»,- գրել էր նա։

Այսօր Լիլիթն իր էջում նոր տեսանյութ է հրապարկել, որից պարզ է դարձել՝ զույգը շուտով որդի է ունենալու։
«Թող մեր տղան բերի խաղաղություն, սեր և հաջողություն, մենք քեզ սպասում ենք մեր տղա, հատկապես Անդրեան»,-տեսանյութին կից գրել է Լիլիթը։
Նշենք, որ Վահեն ու Լիլիթը դուստր ունեն, ում անունը Անի Անդրեա է։