Ռեփեր Թրևիս Սքոթն իր և Քայլի Ջենների 3-ամյա դստեր հետ հայտնվել է i-D ամսագրի նոր համարում (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը i-D ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ կյանքում իր ամենասիրելի դերը՝ հոր դերն է։ Ռեփերի և Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեների 3-ամյա դուստրը՝ Սթորմի Ուեբսթերը, հոր հետ նույնպես հայտնվել է ամսագրի նոր համարում։

Նշվում է, որ 26-ամյա արտիստը ֆոտոսեսիայի ժամանակ նույնիսկ հայտարարել է, որ «փոքրիկ Սթորմին իսկը մայրն է»։ Սքոթի խոսքով՝ հայրությունը փոխել է կյանքի և երաժշտության հանդեպ իր պատկերացումները։

«Հայրությունն ազդում է աշխատանքիս վրա։ Այն ոգեշնչման մեծ աղբյուր է դարձել ինձ համար»,- նշել է կատարողը։

Սքոթը և Ջեները բաժանվել են 2019-ի աշնանը, սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ զույգը ջերմ հարաբերություններ է պահպանում և միասին շատ ժամանակ է անցկացնում։