Ջենիֆեր Լոպեսն իր երկվորյակների ծննդյան առթիվ տեսանյութ է հրապարակել

Հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ընտանեկան հուզիչ կադրեր է ցուցադրել՝ իր երկվորյակների՝ Մաքսի և Էմմայի ծննդյան օրվա առթիվ: Արտիստն իր ինստագրամյան պաշտոնական էջում այս առնչությամբ տեսանյութ է հրապարակել: Տոնի առթիվ (փետրվարի 22-ին երեխաները դարձել 13 տարեկան) աստղային մայրիկը նրանց նախաճաշ է մատուցել անկողնում և շնորհավորանքներով բացիկներ է բաժանել:
«Չեմ կարող հավատալ, որ 13 տարի է անցել այն օրից, ինչ երկուսիդ էլ բարուրի մեջ տուն եմ բերել: Այդ բարուրի մեջ ծնվել են իմ երկու իդեալական կոկոսիկները, որոնք փոխել են իմ կյանքը և ինձ համար բացահայտել են սիրո իրական իմաստը: Այսօր ինձ համար այնքան հուզիչ առավոտ է: Ես այնքան հպարտ եմ ձեզնով, այնքան ուրախ եմ, որ ունեմ ձեզ, և միևնույն ժամանակ, ես այնքան տխուր եմ, որ չեմ կարող կանգնեցնել ժամանակը»,- գրել է Լոպեսը:
Նշենք, որ երեխաների հայրը երգիչ Մարկ Էնթոնին է: