Բացօթյա մարզումների աշխարհի եռակի չեմպիոնը ներկայացրել է հայ վարսահարդարի տեղծած նոր սանրվածքը

Ռուսաստանցի հայտնի ատլետուհի Ելենա Իսինբաևան Instagram-ի իր բաժանորդներին ներկայացրել է հայ վարսահարդարի ստեղծած նոր սանրվածքը՝ տեսանյութ հրապարակելով գեղեցկության սրահից:
«Փորձն ավարտված է, հիմա ես ճակատիս կարճ մազափունջ ունեմ։ Արդյունքը կրկին գերազանցեց սպասելիքները։ Մաեստրոն նոր բարձունք նվաճեց։ Երկար քննարկեցինք, բայց կարծում եմ՝ ինձ շատ է սազում»,-ասել է Իսինբաևան։

Ելենա Իսինբաևան բացօթյա մարզումների աշխարհի եռակի  չեմպիոն է, փակ տարածքում աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն:
2016 թվականի օգոստոսից աշխարհահռչակ մարզուհին, որը սահմանել է աշխարհի 28 ռեկորդ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է: