Երգչուհի Էլի Գոլդինգը սպասում է իր առաջնեկին․ լուսանկարներ

Փետրվարի 23-ին բրիտանացի 34-ամյա երգչուհի Էլլի Գոլդինգը հայտարարել է, որ երեխայի է սպասում:
Vogue- ի հետ զրույցում աստղն ասել է, որ այժմ հղիության ութերորդ ամսում է գտնվում։
Էլլիի խոսքով ՝ իր հղիության մասին նա իմացել է իր սիրեցյալի հետ ռոմանտիկ ճանապարհորդության ընթացքում, որը նրանք կազմակերպել էին իրենց ամուսնության առաջին տարեդարձի կապակցությամբ:

Երգչուհին խոստովանել է, որ հղիությունից հետո փոխվել է իր ինքնազգացողությունը: Էլլիի խոսքով ՝ այժմ նրա կազմվածքը շատ է փոխվել, ինչը, ի դեպ, դուր է գալիս թե՛ իրեն, թե՛ ամուսնուն։
«Հղիանալով ՝ ես ինձ, իսկապես, մարդ էի զգում: Ես ուզում եմ գտնել ավելի լավ բառ, քան կանացությունն է»,-ասել է երգչուհին: