Կթողարկվի «Gossip Girl» սերիալի շարունակությունը․ մանրամասներ

HBO Max-ը պատրաստվում է այս տարի թողարկել «Gossip Girl» դրամատիկ սերիալի շարունակությունը: Դերասանական կազմի նոր անդամները՝ Ուիթնի Փիքին, Էմիլի Ալին Լինդ, Էվան Մոկը և Ջորդան Ալեքսանդրը հայտնվել են Dazed ամսագրի շապիկին և բացահայտել մի քանի մանրամասներ սերիալից։
Այսպիսով, սերիալում որոշ փոփոխություններ են կատարել նախագիծը ներկայիս ժամանակներին հարմարացնելու համար: Ինչպես պարզաբանել է Էմիլին, նոր տարբերակում ներգրավված կլինեն ԼԳԲՏ դերասաններ:

Սերիալի առաջին տարբերակում շեշտը դրված էր ուժեղ կին կերպարների՝ Սերենա Վուդսենի և Բլեր Ուալդորֆի վրա: Եվ չնայած նոր անդամները չէին կարող շատ բան պատմել իրենց կերպարների մասին, նրանք վստահեցրին, որ նորացված տարբերակում պատմությունը կշարունակի զարգանալ նրանց շուրջ: