Աստղագուշակ փետրվարի 25-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար, ցանկացած հանդիպում լավ կանցնի: Կարող եք քննարկել կարևոր ու բարդ հարցերը. կհաջողվի բոլորին գոհացնող որոշում ընդունել: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Կկարողանաք շահավետ գործարքներ կնքել: Հաջող կլինեն նույնիսկ սպոնտան գնումները:

Երեկոն հրաշալի է հյուրեր ընդունելու կամ հին ծանոթներին այցելելու համար: Ձեզ հետաքրքիր զրույցներ և անսովոր առաջարկներ են սպասվում, որոնցից հրաժարվել չեք ուզենա: Ամենամտերիմ մարդիկ կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ միանշանակ օր է: Դժվարությամբ կհավաքեք մտքերն ու կկենտրոնանաք, այնպես որ՝ ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Հեշտությամբ կսխալվեք այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին, կգերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք:

Օրը հարմար է համագործակցության և համատեղ գործողությունների համար: Մտերիմների աջակցությամբ կկարողանաք հաղթահարել խոչընդոտներն ու գլուխ հանել խնդիրներից: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եկել է ապագային վերաբերող լուրջ հարցերի շուրջ մտորելու ժամանակը: Բայց չի կարելի մոռանալ նաև ընթացիկ գործերի, ուշադրություն պահանջող առօրյա խնդիրների մասին: Եթե օրն անցկացնեք երազելով և ամպերում սավառնելով, ապա ավելի ուշ կզղջաք դրա համար: Լավ է զբաղվեք նրանով, ինչը շտապողականություն չի պահանջում:

Իմանալով, որ բավարար ժամանակ ունեք, դուք հանգիստ կընտրեք մի քանի հնարավոր լուծումներից ամենաօպտիմալը:
Կարող եք ընտանեկան տոն, իմպրովիզացված երեկույթ կազմակերպել կամ պարզապես անակնկալ անել մտերիմներից մեկին. այդ ամենն օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ հագեցած կլինի և անակնկալներ կբերի: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու արագ բարդ որոշումներ ընդունել, որոնցից կախված կլինի մոտ ժամանակներս իրադարձությունների զարգացումը: Այստեղ լավ է առաջնորդվեք առողջ բանականությամբ և սեփական փորձով: Կողքից խորհուրդները ամեն անգամ օգտակար չեն լինի, երբեմն՝ նույնիսկ լրիվ անպիտան կլինեն:

Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների հետ: Ընկերների և հարազատների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կոգեշնչեն: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դրված նպատակներին հասնելը հեշտ չի լինի, բայց դուք համառություն կդրսևորեք և կհասնեք ձեր ուզածին: Ձեզ բազում անակնկալներ են սպասվում: Սակայն կասկած չկա, որ արժանապատվորեն կհաղթահարեք դրանք: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնի փորձը: Աշխատեք ավելի հաճախ հիշել նախկինում տարած հաղթանակների մասին. դա կոգեշնչի:

Ինչ էլ պատահի, դուք բարեհամբույր կլինեք և ապագային լավատեսությամբ կնայեք: Դա ձեզ յուրահատուկ գրավիչ կդարձնի: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Բարենպաստ օր է սիրային պատմություն սկսելու համար: Այն ձեզ անակնկալներ կմատուցի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ և արդյունավետ օր է: Դուք համառ կլինեք, այդ իսկ պատճառով հաջողությունների կհասնեք, նույնիսկ եթե պայմանները լավագույնս չդասավորվեն: Հաճախ օգտակար կլինեն այն խորհուրդները, որոնք կտան հին ու նոր ծանոթները: Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, հավանական են հաջող գնումներ: Կոմերցիոն գործունեության մեջ հաջողության կարող են հասնել նույնիսկ այն Կույսերը, որոնք նախկինում դրանով չեն զբաղվել:

Լավ է հյուրեր ընդունեք, չպարտադրող մթնոլորտում շփվեք համախոհների հետ: Մյուսներից շուտ ինչ-որ կարևոր բան իմանալու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ օր է, որը շատ հարմար է բարդ խնդիրները լուծելու համար: Ոչինչ չի խանգարի ձեզ կենտրոնանալ, ամեն ինչ կշռադատել, նպատակին տանող օպտիմալ ուղի ընտրել: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, կիմանաք՝ ում և ինչով կարելի է հետաքրքրել, կկարողանաք հուսալի համախոհներ ձեռք բերել և նույնիսկ նոր ընկերներ գտնել:

Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, չի բացառվում՝ դրանք ռոմանտիկ բնույթ ունենան: Սիրելի մարդու հետ հանդիպումը ամենահաճելի տպավորությունը կթողնի: Որոշ Կշեռքներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնց մասին թաքուն երազում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադիր եղեք և աշխատեք խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Սա ամենահեշտ օրը չէ, և այն հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Հիշեք, որ իրավիճակը դեպի լավը փոխելու համար պետք է գործել: Ծագած խնդիրները իրենք իրենց չեն լուծվի, այնպես որ՝ մի ձևացրեք, թե դրանք գոյություն չունեն: Շատերը պատրաստ կլինեն օգնություն առաջարկել, բայց առաջին քայլերը ինքներդ պիտի անեք:

Հաճախ օգտակար կլինի հին ծանոթների և այն մարդկանց փորձը, որոնց վստահում եք: Բացառություն կլինեն անձնական հարաբերությունները. այստեղ արժե հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է գործնական և ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքը ձանձրալի ու հոգնեցնող չի թվա, դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Ոչ բոլոր Աղեղնավորներն այսօր լավ գաղափարներ կունենան, բայց նրանք հաճույքով կաջակցեն ուրիշների մտահղացումների իրագործմանը:

Հաճելի տպավորություն կթողնեն ընկերական հանդիպումները, իսկ ահա սիրային ժամադրությունները կարող են հիասթափեցնել, եթե ինքներդ չփորձեք դրանք յուրահատուկ դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է: Գործերը, որոնցով պիտի զբաղվեք, ձեզ իսկապես կհետաքրքրեն, ուստի զարմանալի չէ, որ դրանք ոգևորությամբ կստանձնեք: Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները: Արժե շփվել նաև նրանց հետ, որոնց հետ արդեն համագործակցում եք. հնարավոր է՝ նոր գաղափարներ հայտնվեն, որոնց իրագործումը բոլորին օգուտ կտա:

Չնայած գործեր շատ կլինեն, դուք ժամանակ կգտնեք նաև մտերիմների հետ շփվելու համար: Օրինակ՝ կհանդիպեք ընկերներին, ժամադրության կգնաք կամ ընտանեկան տոնի կմասնակցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար է օգտակար գործերի համար: Դուք շատ խնդիրներ սովորականից արագ կլուծեք: Կհաջողվի կենտրոնանալ ու ոչինչ աչքաթող չանել, ուսումնասիրել բոլոր հնարավորություններն ու մի քանի տարբերակներից լավագույնն ընտրել:

Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Այդտեղ զարմանալու բան չի լինի: Ձեր գաղափարները լավ կլինեն, դուք հմայիչ ու բարեհամբույր կլինեք, ուստի մարդիկ էլ ձեզ աջակցություն կառաջարկեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը բազում վառ հույզեր և անմոռանալի պահեր կպարգևի: Հեռու ապագայի հետ կապված հրաշալի ծրագրեր կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անշտապ, բայց հաճելի կսկսվի: Հազիվ թե նրա առաջին կեսին ունակ լինեք աշխատանքային հերոսությունների: Սակայն ընթացիկ գործերից վատ գլուխ չեք հանի, այնպես որ՝ հենց դրանց վրա էլ կենտրոնացեք: Հավանական են ոգեշնչող նորություններ, առաջարկներ, որոնցից հրաժարվել չեք ուզենա:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի, բայց այն նույնպես դժվարություններից զուրկ չի լինի: Մեծ մասամբ՝ ֆինանսական դժվարություններից: Շատ զգույշ եղեք գումարի հետ, հատկապես եթե մտադիր եք խոշոր գնումներ անել: Չարժե տաք գլխով որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: