Ամուսնալուծության հայց ներկայացնելուց հետո Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ)

Անցյալ շաբաթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց ներկայացնելուց հետո պապարացիներն առաջին անգամ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Բևեռլի Հիլզում, գրում է Daily Mail-ը։

40-ամյա Քարդաշյանը ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և ընկերների հետ ընթրել է Բևեռլի Հիլզում գտնվող ռեստորաններից մեկում և, ինչպես նկատում է պարբերականը, ուրախ տեսք է ունեցել։

Իրապատում շոուի աստղը կրել է կառուցվածն ընդգծող կանաչ զգեստ և նույներանգ կոշիներ։

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել անցյալ շաբաթ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից, մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նրանք «չեն շփվում»։

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։