Քլոյե Քարդաշյանը պատասխանել է իր նորաձևության բրենդի գովազդային ֆոտոշարքի վերաբերյալ քննադատություններին

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոյե Քարդաշյանն օրերս ներկայացրել է իր Good American նորաձևության բրենդի համար արված ֆոտոշարքը, որից հետո օգտատերերը շտապել էին նրան մեղադրել «ֆոտոշոփ» ծրագիր կիրառելու համար, գրում է People ամսագիրը։

Իրապատում շոուի աստղն անձամբ է պատասխանել քննադատություններին՝ նշելով, որ ֆոտոշարքը նկարահանելիս օգտագործել են հատուկ, երկարացնող էֆեկտով տեսախցիկի տեսապակի։

Քարդաշյանը նաև հավելել է, որ իրեն շատ է դուր գալիս ֆոտոշարքը։

«Ինձ շատ է դուր գալիս իմ արշավի լուսանկարները։ Ես դեռ շատ լուսանկարներ ունեմ, որոնք պետք է հրապարակեմ։  Մնացեք մեզ հետ: Հուսով եմ, որ ձեր «անհանգստություն ու շփոթությունն» այժմ փարատվել են և պարզապես կարող եք վայելել լուսանկարները։ Ոչ մի սուտ»,- ասել է նա։

Նշենք, որ Good American նորաձևության բրենդը Քլոյե Քարդաշյանը հիմնել է 2016-ին՝ ընկերուհու՝ Էմմա Գրեդեի հետ։

Khloe Claps Back After People Criticized Her Appearance https://www.instagram.com/p/CF2Yx16h4cm/