Եկատերինա Շպիցան ամուսնացել է

Կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի Եկատերինա Շպիցան ամուսնացել է։ Նրա նոր ընտրյալը լուսանկարիչ Ռուսլան Պենովն է։ 2018թ․-ի օգոստոսին սիրելին Եկատերինային Միխայիլ Բուլգակովի անվան թատրոնի բեմում՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերայից անմիջապես հետո, առաջարկություն էր արել։

Եկատերինան ու Ռուսլանը երկար ժամանակ գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները։ Զույգը միասին հանրությանն առաջին անգամ ներկայացել է ռուսական «Короче» 7-րդ մրցանակաբաշխությանը, որն անցկացվում էր Կալինինգրադում։