«Վերջ, Կարեն, էլ թավիշ չկա, մյուս անգամ օպերայից հետ չգաս տուն»․ ինչպես ավարտվեց Տաթև Հովակիմյանի ծնողների «հակամարտությունը»

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը, ով երեկ Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ իր մայրը գտնվում է Հրապարակում է, իսկ հայրը՝ Օպերայում, ապա կատակել, թե ծնողները բաժանվելու են, երեկոյան կրկին գրառում է կատարել՝ ներկայացնելով իրադարձությունների հետագա ընթացքը։

«Պապան եկավ տուն։
Իրավիճակը կայուն լարված ա, բայց վերահսկելի՝ իմ կողմից։
Պապային փակել եմ հյուրասենյակում, որ նայի իրա հինգերորդ ալիքը։
Մամային տարել եմ սենյակ, որ նայի Ազատություն ռադոկայանը։
Պապան տխուր ա։
Մաման ասումա.
– Վերջ Կարեն, էլ թավիշ չկա, մյուս անգամ օպերայից հետ չգաս տուն»,- գրել է դերասանուհին։