Հայտնի է` նոր հեռուստանախագծում ով կմարմնավորի Բարաք Օբամային (լուսանկարներ)

The Handmaid’s Tale հեռուստասերիալի դերասան Օ. Թի Ֆագբենլեն նոր հեռուստանախագծում կմարմնավորի ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է Daily Mail–ը։

Հեռուստանախագծում նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կերպարը մարմնավորելու է դերասանուհի Վիոլա Դևիսը։ Հեռուստանախագիծը կյանքի է կոչել Աարոն Քուլին:

«Համոզված չեմ, թե ինչն է ավելի մեծ պատիվ՝ խաղալ Բարաք Օբամայի կերպարը՝ Միշել Օբամային նվիրված հեռուստատեսային նախագծում, թե աշխատել ոգեշնչող Վիոլա Դևիսի հետ: Բավական է ասել, որ շնորհակալություն եմ հայտնում», – իր ինստագրամյան էջում գրել է դերասանը:

Հեռուստանախագծի առաջին եթերաշրջանում ներկայացված կլինեն Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկիններ Էլեանոր Ռուզվելտը, Բեթի Ֆորդը և Միշել Օբաման, որոնց համապատասխանաբար մարմնավորելու են Ջիլիան Անդերսոնը, Միշել Փայֆերը և Վիոլա Դեյվիսը։ Միշել Օբամային ավելի երիտասարդ տարիքում մարմնավորելու է Ջեյմե Լաուսոնը։