Ալբինա Ջանաբաևան և Վալերի Մելաձեն կիսվել են իրենց որդու լուսանկարներով

41-ամյա Ալբինա Ջանաբաևան և 55-ամյա Վալերի Մելաձեն հազվադեպ են համացանցում կիսում իրենց երեխաների՝ 17-ամյա Կոնստանտինի և 6-ամյա Լուկայի լուսանկարներով։ Բայց այսօր Ալբինան և Վալերին բացառություն են արել և իրենց ինստագրամյան էջերում հրապարակել են ավագ որդու լուսանկարը: Սրա պատճառը միանգամայն տեղին էր. Կոնստանտինը նշում է իր ծննդյան օրը՝17-ամյակը:
Աստղերի ավագ որդու նախասիրությունների թվում է սպորտը: Նա պրոֆեսիոնալ մակարդակում զբաղվում է լողով: Բայց թե որ մասնագիտությունն է ընտրել և որտեղ է պատրաստվում ուսումը շարունակել դպրոցից հետո Կոնստանտինը, դեռևս անհայտ է:

Զույգը երեխաների մասին չի խոսում այնքան հաճախ, որքան կցանկանային երկրպագուները, և փորձում է պաշտպանել նրանց գաղտնիությունը:
Բայց Ջանաբաևան լրագրողների հետ զրույցներում հաճախ է նշում, որ չնայած տարիքային տարբերությանը՝ Կոնստանտինը հատկապես մտերիմ է իր հոր հետ: