«Холостяк» նախագիծը՝ Տիմատիի հետ. հայտնի է ևս մեկ նոր մասնակցի անուն

Շատ շուտով TNT- ում տեղի կունենա «Холостяк» նախագծի ութերորդ եթերաշրջանի պրեմիերան․ այս անգամ փեսացուն կլինի Տիմատին: Ծրագրի մասնակիցների անունները աստիճանաբար սկսում են հայտնի դառնալ համացանցում։
PEOPLETALK լրատվամիջոցին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագծում Տիմատին ամենից շատ դուր է եկել մոդել Դարիա Պոգադաևան։
Այժմ հայտնի է դարձել շոուի մասնակիցներից ևս մեկի անուն․ հաջորդ գեղեցկուհին մոդել Մարիա Վեբերն է։
Հիշեցնենք, որ շոուի ութերորդ եթերաշրջանի քասթինգը նոր ռեկորդ է սահմանել. մոտ 40 միլիոն աղջիկ մասնակցության հայտեր է ուղարկել: Այսքան շատ հայտեր նախագիծը դեռ երբեք չէր ստացել։