«Գահերի խաղը» սերիալի աստղը կնկարահանվի «Swarovski»-ի գովազգային արշավում

Բրիտանացի դերասանուհի Գվենդոլին Քրիստին, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Բրիեննա Տարտի դերով, մասնակցել է Swarovski-ի գովազդային արշավին։
Հոլովակում նկարահանվել է նաև մոդել Ադվոա Աբոան։ Արշավի վրա աշխատել է ոճաբան, Swarovski-ի նոր ստեղծագերծական տնօրեն Ջովաննա Բատալյա Էնգելբերտը։
Երկրպագուներին բավականին զարմացրել է Գվենդոլինի նոր կերպարը․ կանացի ու նուրբ կերպարում նրան հետևորդները տեսնում էին առաջին անգամ։