Մահացել է «Դաունթոնի աբբայություն» սերիալի աստղը

Մահացել է թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան Ռոնալդ Պիկապը, հայտնում է BBC News-ը։ Արտիստի գործակալը հայտնել է, որ նա մահացել է ընտանիքով շրջապատված, երկարատև հիվանդությունից հետո։ «Դաունթոնի աբբայություն» և «Թագ» ֆիլմերի աստղը 80 տարեկան էր։

Պիկապը ծնվել է 1940թ․-ի հունիսի 7-ին։ Նա սովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայիում, իսկ 1964թ․-ին ուսումն ավարտելուց հետո ստավել է իր առաջին աշխատանքը կինոյում և նկարահանվել է «Բժիշկ Ով» սերիալի էպիզոդներից մեկում։
Դերասանի խաղացել է նաև «Մութ ժամանակներ», «Լոլիտա», «Հյուրանոց «Մերիգոլդ»», «Սքարլեթ», «Կանչեք մանկաբարձին», «Երբեք մի ասա «երբեք», «Մաքուր անգլիական սպանություններ» ֆիլմերում։

Դերասանը խաղացել է նաև «Ռոյալ Կորտ» և «Հեյմարկետ» թատրոնի բեմերում։ 1998թ․-ին նա «Էմիի հայացքը» ներկայացման մեջ կատարած դերի համար առաջադրվել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի։