«Մեծագույն շոումեն» մյուզիքլի ռեժիսորի նոր ֆիլմում Ռոբի Ուիլյամսը կկատարի գլխավոր դերը

«Մեծագույն շոումեն» մյուզիքլի ռեժիսոր և հեղինակ Մայքլ Գրեյսին կենսագրական ֆիլմ կնհարահանի բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի մասին։ Ժապավենի նկարահանուмները կմեկնարկեն 2021 թվականի ամռանը։ Կենսագրական ֆիլմը կպատմի երգչի ստեղծագործական կյանքի և հաջողության, համբավի ճանապարհի մասին։ Ժապավենը կթողարկվի Better Man («Լավագույն տղամարդ») անունով։ Ռեժիսորը պահում է ինտրիգը՝ չբացահայտելով ֆիլմի մանրամասները։

«Առայժմ  մեծ գաղտնիք է, թե ինչ կերպ ցույց կտանք Ռոբիին ֆիլմում։ Ես ցանկանում եմ յուրօրինակ կերպար ստեղծել»,- ասել է Գրեյսին։
Կենսագրական ժապավենի թողարկման օրն ու դերասանական կազմն առայժմ չեն նշվում։