Լեդի Գագան դիմել է իր ֆրանսիական բուլդոգների գողերին՝ խնդրելով վերադարձնել շներին

Ամերիկյան աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան դիմել է իր ֆրանսիական բուլդոգների հնարավոր առևանգողներին և խնդրել վերադարձնել շներին: Այս մասին երգչուհին ուրբաթ գրել է իր թվիթերյան էջում, հայտնում է Известия-ն:

Նա հաղորդել է, որ Քոջի և Գուստավ անուններով շներին գողացել են Հոլիվուդում 2 օր առաջ:

«Իմ սիրտը ցավում է, ես աղոթում եմ, որ իմ ընտանիքը կրկին միավորվի ներողամտության դրսևորման շնորհիվ»,- գրել է նա՝ նաև սիրո խոստովանություն անելով իր օգնականին, որը վիրավորվել էր առևանգիչների հարձակման ժամանակ:

«Ես շարունակում եմ սիրել քեզ, Ռայան Ֆիշեր, դու քո կյանքը վտանգի տակ ես դրել մեր ընտանիքի համար պայքարելու համար: Դու հավերժ հերոս ես»,- ասել է երգչուհին: