Ամուսնական զույգ․ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր ֆիլմի շրջանակներում (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր կատակերգության շրջանակներում, հայտնում է Daily Mail–ը։

Քլունին և Ռոբերտսը 2016 թվականին էկրաններ բարձրացած Money Monster ֆիլմից հետո առաջին անգամ միասին հանդես կգան։ Դերասանները «Տոմս դեպի Դրախտ» ֆիլմում մարմնավորելու են ամուսնալուծված զույգի, որը թռչում է Բալի` խափանելու իրենց աղջկա ամուսնությունը, որպեսզի նա էլ թույլ չտա այն «սխալը», որը նրանք են գործել 25 տարի առաջ։

Ֆիլմի ռեժիսորը Mamma Mia! Here We Go Again ֆիլմի ռեժիսոր Օլ Փարքրն է։ Ֆիլմի արտադրական փուլը կսկսվի այս տարվա վերջին։

Դերասանները լավ ընկերներ են դարձել 2001 թվականին միասին Ocean’s Eleven ֆիլմում նկարահանվելուց հետո։ Երկուսն էլ գնահատում են աշխատանքային միջավայրում առկա ընկերության զգացումը։ Ջուլիա Ռոբերտսն ասել է․ «Մենք այսպես ենք աշխատում՝ իմանալով, որ սա խումբ է, ընտանիք»։

Խոսելով էկրանից դուրս իրենց հարաբերությունների մասին՝ 56-ամյա Քլունին նշել է, որ Ջուլիայի մասին մտածելիս իր մտքին եկող առաջին բառը «էլեգանտն» է։ Դերասանները հաճախ նշել են, որ իրենց ամուսինների հետ նույնպես լավ ընկերներ են։