«Հարի Փոթերի» աստղը կավարտի՞ դերասանական կարիերան

Էմմա Ուոթսոնը պատրաստվում է ավարտել դերասանական կարիերան.այս մասին հայտնել է օրեր առաջ Daily Mail պորտալը։
Նման հայտարարության համար առիթ են հանդիսացել դերասանուհու գործակալի խոսքերը, ով լրագրողների հետ զրույցում իբր հայտնել էր, որ այս ընթացքում Էմմա Ուոթսոնի կարիերան գտնվում է քնած ռեժիմում, և նա չի պլանավորում զբաղվել նոր նախագծերով։
Daily Mail-ի հետ զրույցում ինսայդերը նույնպես հայտնել է, որ դերասանուհին ցանկանում է իրեն նվիրել ընտանիքին։
Օրեր անց դերասանուհու գործակալը, վերջապես, արձագանքել է այս լուրերին։
«Սոցիալական ցանցերում Էմմայի էջերն ակտիվ չեն, բայց նրա կարիերան՝ ընդհակառակը», – հայտարարել է նա Entertainment Weekly պարբերականի հետ զրույցում:

Նշենք, որ Ուոթսոնը հանդիպում է Լեո Ռոբինթոնի հետ, ով գործարար է, իսկ նախկինում աշխատել է լոսանջելեսյան ընկերությունում, որը զբաղվում է կանաբիսի արտադրությամբ։
Նրանք նշանադրված են, ինչի մասին լրագրողներին «պատմել» է 30-ամյա արտիստի մատենամտի մատանին, որը պապարացիները նկատել են Լեոյի և Էմմայի՝ Մեքսիկա կատարած ճամփորդությունից հետո։ «Հարրի Փոթերի» աստղը չի մեկնաբանել նորությունը, սակայն դա դժվար թե տեղի ունենա ապագայում՝ հաշվի առնելով նրա փակ բնավորությունը։