Դիանա Պոժարսկայան երեխայի է սպասո՞ւմ

30-ամյա Իվան Յանկովսկու և 29-ամյա Դիանա Պոժարսկայայի սիրավեպի մասին հայտնի դարձավ տելեգրամյան ալիքներից, իակ ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ դերասանները շուտով ծնողներ կդառնան: Նման խոսակցությունների պատճառ է դարձել Instagram-ում Պոժարսկայայի նոր հրապարակումը, որում ուշադիր հետևորդները նկատել են ինչպես կլորացված փորիկը, այնպես էլ մատնեմատի մատանին։

Դիանայի հետևորդները ուշադրություն են դարձրել նաև նրա այլ հրապարակումներին. թարմ լուսանկարներում և տեսանյութերում դերասանուհին միշտ ինչ-որ բանով ծածկում է որովայնը:
«Только никому» տելեգրամյան ալիքի տարածած տեղեկության համաձայն ՝ Յանկովսկու մայրը արդեն պլանավորում է որդու հարսանիքը: Ավելին, սկեսուրին հաճոյանալու համար Պոժարսկայան պատրաստ է փոխել հավատը և ընդունել հուդայականությունը: