Քիմ Քարդաշյանը կիսվել է սադրիչ լուսանկարով

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության հայցից հետո առաջին անգամ գայթակղիչ լուսանկար է հրապարակել։
Աստղը, որերորդ անգամ ցնցել ու հիացրել է երկրպագուներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ դարձավ՝ Քիմի ամուսնալուծության գործընթացի մանրամասները հրապարակվելու են Keeping Up With the Kardashians իրապատում շոուի նոր եթերաշրջանում, որի պրեմիերան կայանալու է 2021 թվականին։

Արդեն հայտնի է, որ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը իրենց չորս երեխաների խնամակալության պայմանագիրը կնքելու վերաբերյալ համաձայնության են գալիս
40-ամյա հեռուստաաստղը ցանկանում է, որ երեխաներն իրենց բաժանումից հետո շարունակեն հոր հետ նույնքան ժամանակ անցկացնել, որքան մինչ այդ։ Նա նշել է, որ Քանյեն կարող է իր երեխաների հետ հանդիպել, երբ կամենա և երբեք չի սպառնացել նրան՝  երեխաներից հեռու մնալու համար։