«Victoria’s Secret»-ի մասին սերիալ կնկարահանվի

«Victoria’s Secret» ապրանքանիշի մասին վավերագրական սերիալը կթողարկվի 2022 թվականին: Այդ մասին հայտարարել է Hulu սթրիմինգային ծառայությունը, որն էլ կթողարկի նախագիծը:

The Rise and Fall of Victoria’s Secret («Victoria’ s Secret»-ի վերելքն ու անկումը) անվանումով սերիալը բաղկացած կլինի երեք սերիայից և կպատմի լեգենդար բրենդի զարգացման պատմության մասին:

Դրա համար սերիալի ստեղծողները կանցկացնեն «հետազոտություն, որպեսզի պարզեն Victoria’s Secret-ի ներքին աշխատանքը, որպես բրենդ և մշակութային ինստիտուտ», այս մսին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմում անդրադարձ կլինի նաև բրենդի հետ կապված սկանդալներին և մեղադրանքներին։

Ֆիլմի ռեժիսորի դերում հանդես կգա Մեթ Թերնաուերը, որն արդեն նկարահանել է այնպիսի վավերագրական ֆիլմեր, ինչպիսիք են «Վալենտինո. վերջին կայսրը»՝ դիզայներ Վալենտինո Գարավանիի մասին և «Ստուդիա 54»-ը՝ Նյու Յորքի լեգենդար ակումբի մասին: