Միխայիլ Բոյարսկուն կրկին հոսպիտալացրել են. նրա կինը որոշ մանրամասներ է ներկայացրել

ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին բորբոքման պատճառով կրկին հոսպիտալացվել է։ Տեղեկությունը НТВ հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է դերասանի կինը՝ Լարիսա Լուպիանը։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բոյարսկին հոսպիտալացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո:

«Նրա հոսպիտալացումը պատվաստման հետ կապ չունի։ Ինչ-որ բորբոքում է։ Մենք հետևում ենք նրա առողջությանը», – ասել է Լուպիանը։

Նրա խոսքով՝ արտիստն իրեն լավ է զգում և նույնիսկ մարզվում է սպորտային վազքուղու վրա։

Հիշեցնենք` փետրվարի 16-ին հայտնի էր դարձել, որ Միխայիլ Բոյարսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը: Արտիստի կինը տեղեկացրել էր, որ հոսպիտալացումը կորոնավիրուսի հետ կապ չունի, քանի որ դրանից 10 օր առաջ դերասանը պատվաստվել էր հիվանդության դեմ։