Little Big խմբի նախկին անդամ Աննա Կաստելյանոսը Սանկտ Պետերբուրգում գտնվող սեփական բնակարանում մահացած է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Նշվում է, որ վերջին կես տարում առողջական լուրջ խնդիրների պատճառով աղջիկը գամված է եղել անկողնուն։ Արտիստուհին բողոքել է մեջքի ցավերից և գրեթե միշտ անկաողնում է եղել։ Տնային գործերում նրան օգնել են կամավորները։ Յենց նրանցից մեկն էլ 38-ամյա Կաստելյանոսին մահացած է հայտնաբերել։
Little Big-ի նախկին մասնակիցը նաեւ վարել է միջոցառումներ, նկարահանվել է կինոյում։ Իր օրինակով աղջիկը օգնում էր իր նմաններին հաղթահարել բարդույթները։
Կաստելյանոսը հայտնի է դարձել Everyday I’m drinking երգի տեսահոլովակի թողարկումից հետո։ Չնայած աճող հայտնիությանը, որը կոլեկտիվը նվաճել է Ռուսաստանում և Եվրոպայում, արտիստուհին խումբը լքել է 2014 թվականին:
Նրա հեռանալու պատճառը մանկապարտեզում ծնողների բացասական վերաբերմունքն էր, որտեղ նա ուսուցիչ էր աշխատում։