Մարկ Ցուկերբերգը նոր ռեփ-հարթակ է ստեղծել

Մարկ Ցուկերբերգը նոր` Bars ռեփ հարթակ է մշակել, որը նման է տիկտոկին։
Bars-ի հիմնական առավելությունն այն է, որ հարթակն առաջարկում է մասնագիտորեն ստեղծված բիթեր եւ թույլ է տալիս ստեղծել 60 վայրկյանանոց ռեփ-տեսանյութեր:
Բացի այդ, բոլոր նրանց համար, ովքեր գրանցման ժամանակ նշում են, որ սկսնակ են, հավելվածում ներկայացված են վոկալային մի քանի էֆեկտներ և հանգերի բառարան։
Նրանց համար, ովքեր իրենց համարում են պրոֆեսիոնալ ռեփերներ, ստեղծվել է մի գործառույթ, որը տալիս է ութ պատահական բառ, ինչն էլ կարելի է վերածել ռեփի։
Այնուհետև օգտվողները կարող են հրապարակել իրենց տեսանյութը տիկտոկի ոճով։