«Նա լավագույն տղամարդն է, որի մասին երբևէ երազել եմ»․ Ջորջիանան պատմել է՝ ինչպես Ռոնալդուն գրավել իրեն

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտրյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, լրագրողների հետ զրույցում անկեղծացել է և պատմել, թե ինչպես է ֆոտբոլիստը կարողացել գերել իր սիրտն ու որոնք են վերջինիս լավագույն հատկանիշները։

«Կարող եմ ասել, որ շատ բան եմ սովորել նրանից: Կրիշտիանուն օգնում է, ուսուցանում ու մոտիվացնում ինձ, երբ դա անհրաժեշտ է: Եթե անկեղծ, սկզբում ամաչում էի մարզվել նրա հետ: Վերջիվերջո, նա Կրիշտիանու Ռոնալդուն է: Սակայն հետո ամեն բան փոխվեց: Նա ինձ ոգեշչողն է»,-ասել է Ջորջիանան:

Նա նաև հավելել է, որ Կրիշտիանուն հրաշալի հայր է ու հոգատար է իր ընտանիքի անդամների նկատմամբ, ինքնաքննադատ է ու պատասխանատու, և հենց այդ որակներով էլ գրավել է Ջորջիանային:
«Նա լավագույն տղամարդն է, որի մասին երբևէ երազել եմ»,- իսպանացի մոդելի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից, երբ ծանոթացել էին Մադրիդում գտնվող խանութներից մեկում: 2017թ․ նոյեմբերին 27-ամյա Ջորջինան դուստր էր ունեցել 36-ամյա ֆուտբոլիստից: Ռոնալդուն ունի չորս երեխա։ Նրա ավագ որդու մայրը հայտնի չէ։ Երկրորդ եւ երրորդ երեխաները ծնվել են փոխնակ մորից։