«Մենք ծանոթացել ենք պատերազմի օրերին»․ Լիանա Վանոյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

Դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանը Ինստագրամի իր էջում առաջին անգամ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։ Լուսանկարին կից դերասանուհին ջերմ գրառում է կատարել․

«Մի բան եմ ուզում պատմել, մենք ծանոթացել ենք պատերազմի օրերին՝ միասին արկղեր էինք դասավորում՝ Արցախ ուղարկելու համար, այդ դժվար օրերին մենք իրար ուժ ենք տվել, հավատում էինք,որ ամեն բան լավ կլինի…… Ես գտա ՆՐԱՆ ամենածանր պահին ու պիտի պահեմ շատ պինդ Ռուբ շնորհակալ եմ, որ կաս, աշխարհի բարի ու հոգատար ջան։ Շատ եմ սիրում քեզ։ Մենք կգնանք՝ Շուշի, մեր երազածի նման․․․»։