Բեն Սթիլերը ներկայացել է հանրությանը մոխրագույն ներկված մազերով․ լուսանկար

Կիրակի կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դերասան Բեն Սթիլերը բեմ է բարձրացել մոխրագույն ներկված մազերով, հայտնում է Daily Mail–ը։
55–ամյա դերասանը կատակել է ասելով․«Դժվար է հավատալ, որ նախորդ մրցանակաբաշխությունից մեկ տարի է անցել:
Մեզանից շատերի նման ես նույնպես այս ժամանակահատվածն օգտագործել եմ ներսս նայելու և աճելու համար: Ես հասկացել եմ կրիպտոարժույթի իմաստը, գիրք եմ կարդացել և վերջապես մազերս մոխրագույն եմ ներկել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թվիթերի իր էջում Բենը հայտնել էր հոր՝ ամերիկացի դերասան և կատակերգու Ջերի Սթիլերի մահվան մասին։
«Ցավով տեղեկացնում եմ, որ հայրս ՝ Ջերի Սթիլերը, մահացել է: Նա հիանալի հայրիկ և պապիկ էր և Աննայի ամենահավատարիմ ամուսինը՝ շուրջ 62 տարի: Մենք նրան շատ կկարոտենք: Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,-գրել էր Բեն Սթիլերը։