«Կենդանի Քենը» վերջապես ավարտել է իր վերափոխումը կնոջ և դարձել «Բարբի» տիկնիկ

Բրազիլացի 36-ամյա Ռոդրիգո Ալվեսը հայտարարել է, որ վերջապես ավարտել է իր վերափոխումը կնոջ և այժմ նա Ջեսիկա Ալվեսն է: Ռոդրիգո-Ջեսիկան աշխարհում պլաստիկ վիրաբուժության ամենահայտնի երկրպագուներից է և 36 տարեկանում արդեն ավելի քան 60 պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ ցանկանալով հնարավորինս նմանվել Քեն տիկնիկին՝ «Բարբիի ընկերոջը»:
Ռոդրիգոն առաջին անգամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել դեռ քոլեջում, երբ պատրաստվում էր բորտուղեկցորդ դառնալ: Շուտով նա մեծ ժառանգություն է ստանում, որը ծախսում է պլաստիկ վիրահատությունների վրա: Դրանցից մեկից հետո Ռոդրիգոն մի քանի օր կյանքի ու մահվան եզրին է գտնվում՝ հետվիրահատական բարդությունների պատճառով:

Ռոդրիգո-Ջեսիկան պատմել է, որ պլաստիկ վիրահատությունների միջոցով փորձել է գտնել իրեն, բայց իրականում իրեն միշտ կին է զգացել:
«Ես Բարբի եմ: Ես այնքան դժբախտ էի և զգում էի, որ կամ կսեռափոխվեմ, կամ կմեռնեմ: Ես տառապում էի և տղամարդու դեր էի խաղում, բայց այդ ամենն անցյալում է»,- ասել է նա անգլիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: