Քիմ Քարդաշյանը հարցազրույցում կպատմի Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության պատճառների մասին․ The Sun

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ցանկանում է հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ պատմել ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության պատճառների մասին։

The Sun պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Քարդաշյանը կարծում է՝ ամուսնալուծության պատճառների մասին պետք է «ազնվորեն պատմի իր երկրպագուներին»։

«Նա կարծում է, որ պետք է այդ հարցի շուրջ հանրության հետ բաց և ազնիվ լինի, որպեսզի վերջ դնի իրենց ամուսնալուծության շուրջ ասեկոսեներին»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ հարցազրույցն արդեն ծրագրված է և այն բաղկացած կլինի երկու մասից։

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից, մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նրանք «չեն շփվում»։

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։