Ե՞րբ ենք ապրելու, Սոսին երեկվա դժբախտ պատահարի հետևանքով այսօր էլ չկա․ հայտնիները արձագանքում են Սոսի Խանիկյանի մահվան լուրին

Մարտի 1-ին ավտովթարի հետևանոքով մահացել է Սոսի Խանիկյանը, ով Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն է։

Սոսիի հարազատներն ու ընկերները և նույնիսկ նրան ոչ այնքան լավ ճանաչողներն իրենց ցավակցական ու վշտի խոսքերն են հայտնում աղջկա մահվան կապակցությամբ։ Համացանցում արձագանքել են նաև բազմաթիվ հայտնիներ։

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մահացել ա երիտասարդ աղջիկ, ում անձնապես չեմ ճանաչել երբեք, ով գրել էր Սևակ Խանագյանի «Արցախ» երգի տողերը, որը թե՛ պատերազմի օրերին, թե՛ հիմա լսում եմ հաճախ` հուզվում ու լացում։
Սոսիի հետ տարբեր առիթներով` որևէ գրառման տակ անհամաձայնություն ենք հայտնել իրար` առանց վիրավորելու իրար ու անցել առաջ, երկուսս էլ սիրում ենք հայրենինքը `ինքը իր ճիշտը ունենալով, ես իմ։
Վստահ եմ։
Երկուսս էլ ստեղծում էինք հանուն հայրենիքի։
Ու վստահ եմ Սոսին, ինչպես և մենք մեկ տարուց ավել չէր «ապրում»`քովիդ, հետո դաժանագույն պատերազմ, ու հիմա սարսափելի բախումներ երկրի ներսում։
Ու էսքանից հետո մի հարց ունեմ ե՞րբ ենք ապրելու, Սոսին երեկվա դժբախտ պատահարի հետևանքով այսօր էլ չկա, ինքը վստահ արդեն ուներ պլաններ այսօրվա հետ կապված, որը էլ ցավոք չի իրագործի։
Ե՞րբ ենք ապրելու…
Ե՞րբ ա իրար սիրելու ժամանակը»։

Արձագանքել է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը․

«Չեմ կարա հավատամ, երդվում եմ …
Մորս աղջկա պես էր, ինձ քրոջ, մեր ընտանիքի անդամն էր․․․ Չի լինում հավատալ»։

Դերասանուհի Հակինթ Բաղդասարյանը ևս հուզիչ գրառում է կատարել․

«Սոսսիս, քո երգերի տակ միասին պարում, միասին ամրանում էինք, իմ լույս Սոսսի: Ներիր, Քեզ պես գրել չեմ կարող, բայց լռել նույնպես:
Սոսի Խանիկյանը ազնիվ մարդ, նվիրված ընկեր, տաղանդավոր գրող, արժանավոր հայ: Սոսին հավերժ կմնա մեր սրտերում, Սոսսիս քո ստեղծագործությունները` երգերը, բանաստեղծությունները, ֆիլմերն ու արվեստը կփոխանցվեն սերունդներին»: