Էմմա Շաբոյանն ու Վահե Մկրտչյանն ամուսնալուծվել են

«Ընտանեկան գաղտնիքներ» սերիալից հայտնի դերասանուհի Էմմա Շաբոյանը սոցցանցերի իր էջերից հեռացրել է ամուսնու՝ Վահե Մկրտչյանի հետ համատեղ բոլոր լուսանկարները, ինչը ստիպել է մտածել ինստագրամյան հետևորդներին, որ զույգն ամուսնալուծվել է։
Tert.am Life-ի հետ զրույցում Էմման ասել է, որ մոտ 5 ամիս է, ինչ բաժանվել են, բայց այս պահին մանրամասներ ասել չի ցանկանում։
Նշենք, որ Էմման ևւ Վահեն ամուսնացել էին 2019 թվականի ամռանը:  Զույգը հաճախ էր սոցիալական ցանցերի իրենց էջերում կիսվում ռոմանտիկ և հումորային տեսանյութերով, որոնք բավականին սիրված էին երկրպագուների կողմից։