Բրունո Մարսը Lacoste-ի հետ հագուստի հավաքածու է թողարկել

Երգիչ Բրունո Մարսը Lacoste բրենդի հետ հագուստի հավաքածու է թողարկել՝ օգտագործելով իր ալտեր էգոն, որն անվանել է Ռիկի Ռեգալ։
Լրագրողների հետ զրույցում արտիստը նշել է՝ երբ բեմում է, ինքը Բրունո Մարսն է, իսկ երբ ստեղծում է լյուքս դասի հագուստ՝Ռիկի Ռեգալը։
Նոր հավաքածուն ներառում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ տղամարդկանց ու կանանց համար, վերնաշապիկներ, սպորտային կոստյումներ, պոլոներ, տաբատներ, սանդալներ, գուլպաներ, ինչպես նաև ակնոց։

Հավաքածուում գերիշխում են դեղինը, կանաչը և մանուշակագույնը։
Հավաքածուի ոճը հղում է կատարում 70-ականներին. հավաքածուն ներառում է «թայ-դայ» պրինտով իրեր, ինչպես նաև թավիշից, մետաքսից ու բամբակից պատրաստված իրեր։