Դիանա Պոժարսկայան՝ իր հղիության և դերասան Իվան Յանկովսկու հետ սիրավեպի մասին

Դերասանուհի Դիանա Պոժարսկայան վերջապես մեկնաբանել է իր հղիության մասին պտտվող շշուկները։
Հիշեցնենք, որ տարածված լուրերում նշվում էր՝ Դիանայի ենթադրյալ սիրեկանը 30-ամյա դերասան Իվան Յանկովսկին է։
«Ես հղի չեմ: Ես չեմ ապրում Վանյայի հետ: Մենք պարզապես ընկերներ ենք և ոչ ավելին: Ինձ համար շատ տհաճ է, երբ այս եղանակով փորձում են արատավորել իմ հեղինակությունը: Խաղաղություն բոլորիս»,- վրդովված նշել է Դիանան:

Չնայած Դիանայի հերքմանը՝ «Только никому» տելեգրամյան ալիքի տարածած տեղեկության համաձայն ՝ Յանկովսկու մայրը արդեն պլանավորում է որդու հարսանիքը: Ավելին, սկեսուրին հաճոյանալու համար Պոժարսկայան պատրաստ է փոխել հավատը և ընդունել հուդայականությունը: