Ի՞նչ վիրահատությունների է դիմել Դուեյն Ջոնսոնը իդեալական մարմին ունենալու համար

Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը՝ Դուեյն Ջոնսոնը,  որը հայտնի է «Ժայռ» մականունով, Instagram-ում ակուպունկտուրայի ընթացքից լուսանկար է հրապարակել։
Ջոնսոնը թվել է վիրահատություններն ու վնասվածքները, որոնց միջով անցել է հանուն իդեալական մարմնի։
Դուեյնի ցանկում ծնկի չորս վիրահատություն է, ճողվածք, քառագլուխ մկանի պոկում, Աքիլլեսյան ջլի պատռվածք, ուսի ռեկոնստրուկցիա և այլն։
«Սա ամեն օր հիշեցնում է, որ մենք միայն մեկ մարմին ունենք, և մենք պետք հոգ տանենք դրա մասին»,- նշել է դերասանը։

Ի դեպ, թեեւ Ժայռը մշտապես ակտիվ կենսակերպ է վարել ու նույնիսկ համալսարանում սովորելու դրամաշնորհ է ստացել սպորտում նշանակալի հաջողությունների համար, պայքարել է, իր կարծիքով, ավելորդ քաշի դեմ և ոչ մի կերպ չի կարողացել հասնել իր երազանքների մարմնին։
Արդյունքում դերասանը դիմել է լիպոսակցիայի, որից հետո վերջապես մկաններ է ունեցել, իսկ ավելի ուշ հռչակվել է Հոլիվուդի ամենասպորտային դերասաններից մեկը։