6 մլն դոլար՝ 20 րոպեում. Իլոն Մասկի ընտրյալը աճուրդի է հանել իր արվեստի գործերը, տեսանյութ

Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի ընտրյալը՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն, օրերս առցանց աճուրդի է հանել իր թվային արվեստի գործերը և ընդամենը 20 րոպեում վաստակել 6 մլն դոլար:

Ինչպես մանրամասնում է պարբերականը, 32-ամյա երգչուհին WarNymph անվանումով հավաքածուն աճուրդի է հանել NFT Nifty Gateway առևտրային հարթակում: Հավաքածուի ստեղծագործությունները Գրայմսը ստեղծել է իր եղբոր՝ թվային նկարիչ Մաք Բուշի հետ համագործակցությամբ:
Որոշ աշխատանքներ երգչուհին վաճառել է մեկ օրինակով, մյուսները՝ տասնյակ ու հարյուրավոր օրինակներով։

Ամենավաճառվող ստեղծագործությունը Death of the Old անվանումով տեսանյութն է, որն ուղեկցվում է ապոկալիպտիկ երկնքում թևածող մանուկ աստվածուհիների արտառոց նկարազարդումներով։ Այն ուղեկցվում է Գրայմսի երգով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от War Nymph (@warnymph)