Դերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս ձեր մեջ, դա ձեր մշտական «ի՞նչ կասեն մարդիկ»–ն է: «Մարդիկ» չեն կառուցում ձեր կյանքը, իմ կյանքը: Ամենից առաջ մտածեք ձեր մասին: Դուք ինքներդ պետք է դասավորեք ձեր կյանքը: Մի՞թե թույլ կտաք, որ ձեր և ձեր ցանկության միջև կանգնի այն, թե ինչ են մտածում ուրիշները: Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում: Համարձակվեք տարբերվել ուրիշներից և ձեզ կնզովեն։
Ուրիշի կարծիքից չվախենալը թանկ հաճույք է, ընկերներ»:
Նշենք. որ այս թեման Անիի անվան շուրջ միշտ քննարկումների տեղիք է տալիս, քանի որ նրա՝ կերպարային փոփոխությունից հետո հասարակությունը չի դադարում քննարկել դրա պատճառը։