Դպրոցահասակ ռուս աղջիկը մասնակցել է Dolce & Gabbana-ի ցուցադրությանը

Միլանում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում Dolce & Gabbana-ի ցուցադրությանը մասնակցել է դպրոցահասակ աղջիկ, ով ծննդով Եկատերինբուրգից է:
Լրագրողների հետ զրույցում աղջնակը՝ Ալեքսանդրա Սեմյոնովան, պատմել է, որ Dolce & Gabbana-ի հիմանդիրներից Դոմենիկո Դոլչեին դուր է եկել իր արտաքինը, ինչի արդյունքում ինքն իընտրվել է դեֆիլեին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել մարտի 1-ին։
Դեկտեմբերին ռուս մոդելը նկարահանվել է Dolce & Gabbana-ի գովազդում։

Դիզայներներն ընդհանուր քասթինգ չեն անցկացրել, այլ մոդելներին ընտրել են լուսանկարներով, իսկ պոտենցիալ մասնակիցներին գրասենյակ են հրավիրել, ուր դիտել են նրանց պորտֆոլիոները:
Անվտանգության նկատառումներից ելնեկով՝ դեֆիլեն անցել է առանց հանդիատեսի: