Բուլիինգ․ Կորեացի հայտնի դերասանը հաստատել է իր մեղքն ու ներողություն խնդրել

Հարավկորեացի հայտնի դերասան Ջի Սուն ընդունել է իր՝ բուլլինգով զբաղվելու մեղադրանքներն ու ներողություն խնդրել  ինստագրամյան հրապարակման մեջ:

Դերասանը գրել է.
«Խորապես ցավում եմ ու ներողություն խնդրում այն մարդկանցից, որոնք իմ պատճառով տառապել են: Իմ արարքների համար ոչ մի արդարացում չի կարող լինել:
Դերասան դառնալու առաջին օրվանից փորձել եմ թաքցնել իմ ամոթալի անցյալը, ու ձեր սերն եմ ստացել, ինչին արժանի չեմ: Բայց ես միշտ զղջացել եմ իմ արարքների համար ու միշտ անհանգստացել, որ էլ չեմ կարողանա ոչինչ փոխել:
Իմ մութ անցյալը միշտ ցավ է պատճառել ինձ: Խորապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք ստիպված էին շարունակել տառապել՝ ինձ էկրանին տեսնելիս:
Ես երբեք չեմ կարողանա ջնջել անցյալս, բայց կփորձեմ դասեր քաղել դրանից:
Ցավում եմ, որ ահռելի վնաս եմ պատճառել հեռուտաալիքներին, նոր սերիալիս թիմին ու դերասաններին:

Հուսով եմ նախագիծն էլ իմ պատճառով վնաս չի կրի: Ի սրտե ներողություն եմ խնդրում այն բոլոր մարդկանցից, ում ցավ եմ պատճառել»:

Ջի Սուն այս պահին նկարահանվում է River Where The Moon Rises («Գետը, որտեղից ծագում է լուսինը») հեռուստասերիալում, որի 20 էպիզոդից միայն 6-ն է դեռ հեռարձակվել: Ավելի քան 5500 կորեացի ստորագրել է նրան նախագծից հեռացնելու օնլայն հայտը:

Սերալի թիմը նշել է, որ շուտով կհայտնեն՝ նրանք պատրաստվում են հեռացնել կամ փոխարինել Ջի Սուին, թե՝ ոչ: