Ջոնի Դեփի դուստրը նկարահանվել է Voyagers գիտաֆանտաստիկ ֆիլմում (տեսանյութ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփի ու նրա նախկին կնոջ` երգչուհի և դերասանուհի Վանեսա Պարադիի դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեփը, նկարահանվել է Voyagers գիտաֆանտաստիկ ֆիլմում։

Նախօրեին հրապարակվել է ֆիլմի առաջին թրեյլերը․ պրեմիերան նախատեսված է 2021-ի ապրիլի 9-ին։

Գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Նիլ Բերգերն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Թայ Շերիդանը, Ֆիոն Ուայթհեդը, Քոլին Ֆարելը, Շանտե Ադամսը և այլք։

Ֆիլմի սյուժեն ծավալվում է ապագայում․ 30 երիտասարդներից ու աղջիկներից բաղկացած առաքելությունը տիեզերք է մեկնում նոր ապրելու վայր գտնելու համար։