Մահացել է Brutto խմբի 36-ամյա երաժիշտը

Կյանքից հեռացել է Brutto խմբի անդամ Սերգեյ «Բրազիլ» Կորոլյովը: Երաժշտի մահվան մասին հաղորդվում է խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

«Այսօր մեր եղբայրը ՝ Բրազիլը, հեռացավ կյանքից: Մարտիկ: Հերոս: Հուսալի ընկեր: Թոզ հիշատակդ վառ մնա, ընկեր: Դու պայքարեցիր մինչև վերջ»,- գրել են Brutto-ի անդամները սոցիալական ցանցում:

Սերգեյը 36 տարեկան էր, նա պայքարում էր քաղցկեղի՝ ուղեղի աջ կիսագնդի գլիոբլաստոմայի դեմ: Երկու տարի առաջ նա մեծ վիրահատության է ենթարկվել:

Նշենք, որ Brutto-ն  բելառուսական Lyapis Trubetskoy խմբի նախկին մենակատար Սերգեյ Միխալկայի փանկ-ռոք խումբն է: Խումբը հիմնադրվել է 2014 թվականին: